Ուժի մեջ մտնելու ամսաթիվը՝ 2026 թ. հուլիսի 10
Մենք՝ Մաթեւոսյան Գոռ Գարիկի ԱՁ («մենք», «Run & Brunch»), հարգում ենք քո գաղտնիությունը և այստեղ բացատրում ենք, թե ինչ տվյալներ ենք հավաքում և ինչպես ենք դրանք օգտագործում։
Տվյալները պահվում են Google Sheets-ում (Google Workspace)՝ միայն համայնքի կազմակերպիչների սահմանափակ հասանելիությամբ։ Առանձնացված SQL տվյալների բազա չենք օգտագործում։
Մենք չենք վաճառում և չենք փոխանցում քո անձնական տվյալները երրորդ անձանց մարքեթինգային նպատակներով։ Մերչի վճարման ժամանակ բանկային քարտի տվյալները տեսնում է միայն վճարային մատակարարը (Ameriabank)՝ մենք դրանք չենք ստանում և չենք պահում։ Համայնքի գործընկերներին (սրճարաններ, խանութներ և այլն) մենք չենք փոխանցում քո անձնական տվյալները՝ զեղչը տրամադրվում է Mini App-ում մասնակցի կարգավիճակի ցուցադրմամբ, առանց email-ի կամ այլ անձնական տեղեկության բացահայտման գործընկերոջը։
Կարող ես պահանջել քո տվյալների ջնջում՝ գրելով support@runandbrunch.org-ին՝ նշելով email-ը կամ Telegram username-ը, որով գրանցված ես։ Մենք կջնջենք տվյալները ողջամիտ ժամկետում, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց պահպանումը պահանջվում է օրենքով (օրինակ՝ կատարված վճարումների տվյալները)։
Եթե միացնում ես Strava-ն, Strava-ի պաշտոնական API-ի միջոցով և միայն քո թույլտվությամբ մենք ստանում ենք քո մարզումների տվյալները՝ տեսակը, մեկնարկի ամսաթիվն ու ժամը, տարածությունը, շարժման ժամանակը, միջին տեմպը, բարձրության հավաքը, մարզման անվանումը, գաղտնիության կարգավորումը, մեկնարկի կետը և երթուղու պարզեցված գիծը։ Ստանում ենք նաև քո Strava-ի նույնացուցիչն ու անունը։
Այս տվյալներն օգտագործում ենք միայն Run & Brunch հավելվածում քեզ քո վերջին մարզումները ցույց տալու համար՝ համայնքի միջոցառումների միջև։ Strava-ի տվյալները Զարկերակ-ռեյտինգի և այլ մեխանիկաների համար չեն օգտագործվում։ Քո Strava-ի տվյալները տեսնում ես միայն դու։ Մենք դրանք ցույց չենք տալիս այլ մասնակիցների, հանրային պրոֆիլներում, վարկանիշներում և ծանուցումներում և չենք միավորում քո մասին այլ տվյալների հետ որևէ այլ նպատակով։
Strava-ի մարզումները պահում ենք առավելագույնը 7 օր, հետո ավտոմատ ջնջում ենք։ Մեր աղյուսակի պահուստային պատճենները, որոնցում կարող են լինել մարզումներ, ջնջվում են 30 օր հետո։ Եթե մարզումը ջնջես Strava-ում, այն մեզանից կանհետանա 48 ժամվա ընթացքում։
Եթե գրանցվել ես Strava-ի սպասման ցուցակում, պահում ենք քո Strava պրոֆիլի հղումը, որպեսզի հրավիրենք քեզ, երբ տեղ ազատվի։ Այն ջնջվում է, երբ դուրս ես գալիս ցուցակից, ջնջում ես Strava-ի տվյալները կամ միացնում ես Strava-ն։
Strava-ն անջատել կամ քո բոլոր Strava-ի տվյալները ջնջել կարող ես ցանկացած պահի հավելվածի «Իմ վազքերը» էկրանում կամ գրելով support@runandbrunch.org հասցեին։ Անջատելուց կամ հարցումից հետո ջնջում ենք քո տոկենները և մարզումները՝ ոչ ուշ, քան 30 օրում, իսկ իրականում՝ անմիջապես, և գրավոր հաստատում ենք ջնջումը (Agora բոտում հաղորդագրությամբ կամ նամակով)։
Strava-ն կարող է տվյալներ հավաքել այն մասին, թե ինչպես է մեր հավելվածն օգտագործում Strava-ի API-ն, ինչպես նկարագրված է Strava-ի գաղտնիության քաղաքականությունում (https://www.strava.com/legal/privacy)։ Strava-ն Strava, Inc.-ի ապրանքային նշանն է. Run & Brunch-ը կապված չէ Strava-ի հետ և հավանության չի արժանացել նրա կողմից։
Մենք կարող ենք թարմացնել այս քաղաքականությունը։ Ընթացիկ տարբերակը միշտ հասանելի է այս էջում։
Գաղտնիության հետ կապված հարցերով գրիր support@runandbrunch.org-ին։